Իմ ճամբարային օրագիրը

Առավոտը սկսեց ընդանուր պարապունքից։ Մենք երգեցինք, պարեցինք։ Մենք մեր մաթեմատիկայի ջոկատով գնացինք Մայր դպրոց և մասնակցեցինք Կոմիտաս Անտիվիրուս նախագծին։ Հետո մենք  մանրամասն ծանոթացանք Մայր դպրոցին, որտեղ շարունակելու ենք մեր ուսումը, հետո վերադարձանք Արևմտյան դպրոց, որտեղ ընկեր Գրետայի հետ   <<Շոկոլադե>> տորթ պատրաստեցինք և կերանք ու կազմեցինք խնդիր։

Մենք  բալից ու խնձորից պատրաստել ենք  կոմպոտ, մրգերը քաղել ենք մեր դպրոցի այգուց ու կազմել խնդիր։

Մաթեմատիկների ջոկատի ճամբարականները,  3 լ կոմպոտը  պատրաստել էին  20 ճամբարականի համար, քանի լիտր կոմպոտ պետք է պատրաստել,  30 ճամբարականի համար։

3լ=3000մլ

3000։20=150մլ՝ 1 ճամբարականին հասավ

30․150=4լ500մլ՝ 30 ճամբարականի համար պետք է պատրաստել։

Մենք սովորել ենք նաև մաթեմատիական հնարքներ։

Խաղացել ենք բակային խաղեր, վարել ենք հեծանիվ, լողացել ենք բացօթյա լողվազանում

Մենք նաև  լողացինք, վարեցինք   հեծանիվ։

Օրերը շատ ուրախ անցան։

Բնապահպանությունը և մաթեմատիկան

Ես և իմ ընկերները մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամին  ընկեր Գրետայի հետ մասնակցեցինք <<Բնապահպանությունը և մաթեմատիկան>> նախագծին։ Մենք  մասնակցեցին  մաթեմատիկայի բացօթյա դասին, որի ընթացքում հնձեցինք   լանջի 1 մետր քառակուսին։  Չափումների և  մեր  մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ պարզեցինք, թե  որքան խոտ կարող ենք հնձել 7մ լայնություն և 20 մ  երկարություն ունեցող ուղղանկյունաձև լանջից։

Պարզվեց, որ կարող ենք հնձել 56կգ խոտ։ Մանրամասները դիտեք տեսաֆիլմում։

Ինձ բացօթյան դասը ավելի շատ դուր եկավ, սովորական դասից։

Մրցույթ-վիկտորիանայի 1-ին փուլ

Ես իմ խմբի հետ Արևմտյան դպրոցի  մաթեմատիկայի դասարանում անցկացրեցինք                    մրցույթ-վիկտրոինա 5․2-ի խմբի  դեմ և մեզ գնահատում էին մեր դասընկերները։

Մրցույթը ինձ դուր եկավ, որովհետև մենք թիմով էինք աշխատում և շատ  ուրախ անցավ։

3-րդ փուլում՝ ռուբիկ կուբիկ շուտ հավաքելու մրցույթում ես հաղթեցի մյուս թմին։

1-ին շփուլը  հետաքրքրաշարժ խնդիրներն էին

Երբ Լոնդոնում առավոտյան ժամը 7-ն է, Երևանում կեսօր է։ Երբ Երևանում առավոտյան ժամը 7-ն է, Տոկիոյում կեսօր է։ Ժամը քանի՞սն է Տոկիոյում, երբ  Լոնդոնում  առավոտյան ժամը 7-ն է։

Լուծում

Կեսօր՝ 12։00

Լոնդոնի և Երևանի ժամերի տարբերությունը՝ 12-7=5ժ

Տոկիոյի  և Երևանի ժամերի տարբերությունը՝ 12-7=5ժ

Ուրեմն Տոկիոյում՝ 5+5+7=17

Ուրեմն՝  Տոկիոյում  17:00 է։

81 միատեսակ մետաղադրամներից մեկը կեղծ է(ավելի թեթև է)։ Ամենաքիչը  քանի՞ կշռումով  կարելի է որոշել կեղծ  մետաղադրամը նժարավոր կշեռքի  միջոցով (կշռաքարեր չկան)։ Հիմնավորել։

Խնդիրը լուծելու համար պետք է իմանանք, որ կեղծ մետաղադրամը ավելի թեթև է։

81։3=27` 1-ին կշռումով պարզում ենք, թե որ 27 մատեաղադրամներով  քսակում է

27։3=9`  2-րդ  կշռումով պարզում ենք, թե որ 9 մատեաղադրամներով  քսակում է

9։3=3`3-րդ  կշռումով պարզում ենք, թե որ 3 մատեաղադրամներով  քսակում է

3:3=1`4-րդ  կշռումով պարզում ենք, թե որ 1 մետաղադրամն է։

Պատասխան՝ 4 կշռումով։

  • Ի՞նչ որ ամսվա երեք հինգշաբթի օրերի ամսաթվերը զույգ են։ Շաբաթվա ո՞ր օրն է այդ ամսվա 27-ը։

նկատենք, որ զույգ հինգշաբթիին հաջորդում է կենտ հինգշաբթիին, ուրեմն այդ ամիսը ունի 5 հատ հինգշաբթի։

2-ը հինգշբթի է, ուրեմն՝ շաբաթվա նույն օրը կրկնվում է 7

2+7=9՝ հինգշբթի

9+7=16՝հինգշբթի

16+7=23՝հինգշբթի

Քանի որ 23-ը հինգշաբթի է, ուրեմն 24-ը ուրբաթ է, 25-ը շաբաթ է, 26-ը կիրակի է, ուրեմն՝  27 երկուշաբթի է։ 

  • Մաթեմատիկոսների մեջ յուրաքանչյուր ութերորդը փիլիսոփա է, իսկ փիլիսոփաների մեջ յուրաքանչյուր տասներորդը՝ մաթեմատիկոս։ Ովքե՞ր են շատ՝ մաթեմատիկոսները, թե՞ փիլիսոփաները։

Պատասխան՝ փիլիսոփաները

2-րդ մաս՝ կատակ խնդիրներ

Երեք որսորդ որոշեցին անտառում բրնձով ապուր եփել։ Առաջին որսորդն իր կողմից տվեց երկու բաժակ բրինձ, երկրորդը՝ մեկ բաժակ։ Քանի որ երրորդ որսորդը բրինձ չուներ, ընկերներին տվեց հինգ փամփուշտ։ Ինչպե՞ս պետք է բաժանեն փամփուշտները առաջին երկու որսորդները։

Քանի որ առաջինը իր մեկ բաժակ բրինձը տվեց երրորդ որսորդի փոխարեն, ուրեմն դրա փոխարեն կվերցնի երրորդ որսորդից 5 փամփուշտը։ Այսինքն՝ առաջին և երրորդ որսորդները փոխանակեցին 5 փամփուշտը 1 բաժակ բրնձով։

 

 

 

 

 

Տնային 06.05.2018

ԻՆՉՈՎ ԵՆ ՄԱՐԴԻԿ ԻՐԱՐ ՆՄԱՆ

Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները: Ահա տուփից հանեց մի

սար, որը հայրիկն էր օգնել պատրաստել հին թերթերով և օսլայից պատրաստված սոսնձով: Սա

էլ փոքր պլասմասե տոնածառ է, ապա՝ հայելու մի փոքր կտոր, որ փայլում է իսկական լճի նման,

և վերջապես փայլփլուն աստղեր, որ տոնածառի զարդարանքներ էին եղել: Մյուս տուփից նա

հանեց պլասմասե արձանիկներ. երկու հովիվ և մի քանի գառնուկներ, մի տատիկ՝ նստած

շագանակներով լի թավայի մոտ, և մի բարի հրաշագործ, արևելյան գլխափաթթոցով…

Տղան հովիվներին ու գառնուկներին դրեց սարի լանջին, սարի գագաթին նստեցրեց

հրաշագործին, իսկ ծեր կնոջը տեղավորեց լճի ափին: Քիչ են արձանիկները: Իսկ ի՞նչ կա

պահարանի գլխին դրված այն տուփի մեջ: Ա՜, այնտեղ շատ հին, վաղուց մոռացված

խաղալիքներն են: Արի այս տուփի մեջ էլ նայենք: Եվ նա տուփից հանեց կարմրամորթ

հնդկացուն՝ ինչ որ ցեղի վերջին ներկայացուցչին, մի փոքրիկ ինքնաթիռ, որի խցիկում օդաչու

կար նստած, և ինչ-որ մի աղջիկ՝ տաբատով ու կիթառը ձեռքին, որը պարզ չէ, թե ոնց էր

հայտնվել այստեղ: Պարզ բան է՝ տղաները տիկնիկներով չեն խաղում… Բայց եթե ուշադիր

նայենք, այս աղջիկն այնքան էլ վատը չի երևում: Եվ տղան նրան դրեց շագանակներ բովող ծեր

կնոջ կողքին: Իսկ մարտական կացինն ուսին կարմրամորթ հնդկացուն դրեց գառնուկներից ոչ

հեռու: Օդաչուավոր ինքնաթիռն ու աստղերն էլ կախեց տոնածառից: «Վատ չստացվեց,- մտածեց

38

տղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի»: Բայց այդ պահին մայրիկը կանչեց, և

նա գնաց: Քնելու ժամանակն էր: Շուտով տղան քնեց:

Եվ այդ ժամանակ արթնացան նրա խաղալիք-արձանիկները: Առաջինը աչքերը բացեց

հովիվներից մեկը: Նա նայեց չորս կողմը և դժգոհ մնաց այն ամենից, ինչ կատարվում էր շուրջը:

«Այս ո՞վ է կացինը ձեռքին գնում իմ հոտի հետևից»,- մտածեց նա։

— Է՜յ, դու ո՞վ ես։ Ի՞նչ ես անում այստեղ։ Գնա՛, թե չէ շներին քսի կտամ վրադ։

— Աուֆ,- միայն պատասխանեց կարմրամորթ հնդկացին:

— Ի՞նչ։ Պարզ խոսիր, հասկանանք։ Ասենք՝ կարող ես և լռել, միայն թե շուտ կորիր

այստեղից:

— Ես մնալ,- պատասխանեց կարմրամաշկը:- Աուֆ:

— Իսկ կացինն ինչի՞դ է պետք։ Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։

— Կացին փայտ ջարդել։ Գիշերը ցուրտ։ Ես ուզել կրակ վառել:

Այդ պահին արթնացավ թավայի մոտ նստած տատիկը և տեսավ կիթառով աղջկան:

— Էս ձեռքինդ ի՞նչ է։

— Կիթառ:

-Կույր չեմ, ինքս էլ եմ տեսնում, որ կիթառ է: Բայց մեզ կիթառ պետք չէ, մենք ավելի շատ

պարկապզուկ և սրինգ ենք սիրում:

— Բայց կիթառը հրաշալի ձայն ունի, լսե՛ք:

— Դե վերջացրու, Աստծու սիրուն, գժվե՞լ ես, ինչ է: Սարսափելի է: Վայ այս ժամանակակից

երիտասարդները: Գիտես ինչ, շուտ հեռացիր այստեղից, քանի շագանակները չեմ շպրտել վրադ:

Իսկ դրանք արդեն բովվել են ու շատ տաք են:

— Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:

— Դեռ ծիծաղո՞ւմ ես։ Ուզում ես շագանակներս խլե՞լ։ Անամոթի մեկը, գո՛ղ։ Հիմա քեզ ցույց

կտամ… Օգնեցե՜ք, բռնե՜ք գողին:

Բայց ծեր կնոջը ոչ ոք չլսեց, որովհետև հենց այդ պահին արթնացած օդաչուն միացրեց

ինքնաթիռի շարժիչը։ Նա երեք անգամ պտտվեց լճի և սարի վրայով, սիրալիր ձեռքով արեց

բոլորին և վայրէջք կատարեց կարմրամորթ հնդկացու կողքին: Դժգոհ հովիվներն իսկույն

մոտեցան նրան:

— Ինչո՞ւ ես թռել-եկել: Ուզում եմ վախեցնե՞լ մեր ոչխարներին:

— Թե՞ քանդե՞ս մեր տնակները քո ռումբերով:

39

— Բայց ինձ մոտ ոչ մի ռումբ չկա,- պատասխանեց օդաչուն,- սա սպորտային ինքնաթիռ է,

ուզո՞ւմ եք, նստեք՝ զբոսանքի տանեմ:

— Ի՛նքդ քեզ ման տուր, և լավ կլինի էստեղից հեռու, որ քեզ այլևս չտեսնենք:

— Հա՛, հա՛,- բղավեց ծեր կինը,- ու հետդ էլ տար էս աղջկան, որն ուզում է շագանակներս

խլել:

— Տատի՛կ,- ասաց աղջիկը, սուտ մի՛ խոսիր։ Շագանակներիդ համար, եթե իհարկե տաս ինձ,

կվճարեմ:

— Տարե՛ք նրան իր անիծյալ կիթառի հետ:

— Դու էլ, կարմրամռութ,- ասաց հովիվներից մեկը՝ դիմելով կարմրամորթ հնդկացուն,- դու

էլ չքվիր: Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:

— Ո՛չ ավազակներ, ո՛չ էլ՝ կիթառ,- ավելացրեց ծեր կինը:

— Կիթառ. ամենասիրուն երաժշտություն,- պատասխանեց կարմրամորթը:

— Լսեցի՞ք, ես նրա հետ համամիտ եմ:

— Տատի՛կ,- խոսակցությանը խառնվեց օդաչուն,- ինչո՞ւ եք բարկանում: Ավելի լավ է խնդրեք

օրիորդին, որ մեզ համար մի բան նվագի, և մենք իսկույն ավելի բարի կդառնանք:

— Լա՛վ, վերջացրեք,- ասաց հովիվներից մեկը,- կամ հենց հիմա երեքդ էլ այստեղից կգնաք,

քանի դեռ ողջ եք, կա՛մ բոլորովին այլ երաժշտություն կլսեք:

— Ես մնալ այստեղ: Ես ասացի։

— Ես էլ եմ մնում, իմ ընկեր Կատաղի ցուլի հետ,- նրան միացավ աղջիկը: Ես էլ ասացի:

-Իսկ ես,- ավելացրեց օդաչուն,- շատ հեռվից եմ եկել: Եվ, իհարկե, չեմ ուզում գնալ։ Դե՛,

աղջիկ, մեզ համար ինչ-որ բան նվագիր, տեսնենք քո երաժշտությունը չի՞ փոխի

տրամադրությունը:

Աղջիկը չստիպեց, որ իրեն երկար համոզեն, և մատներով դիպավ կիթառի լարերին…

Առաջին ավարտ

Եվ հովիվները նույն պահին թափահարեցին իրենց փայտերը և կանչեցին շներին:

— Չքվե՛ք այստեղից, չքվե՛ք: Բռնի՛ր, Հավատարի՛մ, կծի՛ր, Գա՛յլ:

— Քշե՛նք սրանց այստեղից։

Կարմրամորթ հնդկացին տեղից չշարժվեց: Միայն բարձրացրեց մարտական կացինը:

— Ես կանգնելու եմ,-ասաց նա:- Աո՛ւֆ։

Բայց օդաչուն ուրիշ բան որոշեց:

40

-Եղավ, հո կռիվ չե՞նք սարքելու այստեղ,-ասաց նա,- բարձրացի՛ր ինքնաթիռ, աղջի՛կ: Դու

էլ, Կատաղի ցուլ: Շարժիչը միացված է, դե՛, բոլորդ մտա՞ք, թռա՜նք:

Եվ ինքնաթիռը, հռնդացնելով շարժիչը, բարձրացավ լճից ու սարից վեր և սկսեց պտտվել

սենյակում:

— Իսկ ու՞ր ենք թռչում,-հարցրեց աղջիկը, իրեն սեղմելով կիթառը, որ քամին չքշի:

-Ես մի լավ, մեծ տուփ գիտեմ, որտեղ ժամանակին վատ չէի ապրում:

— Ես էլ գիտեմ:

— Ես էլ իմանալ: Աուֆ:

— Ուրեմն, աուֆ, թռչում ենք դեպի այդ տուփը: Ահա, ներքևում է, և փառք Աստծո, դեռ փակ

չէ: Վայրէջք ենք կատարում։

— Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։ Բայց ինքը, կարծես թե, այնքան էլ ուրախ չէր:

Երկրորդ ավարտ

Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները սպառնալից բարձրացրին իրենց փայտերը:

-Լավ, լավ,- հոգոց հանեց աղջիկը:- Եթե ձեզ դուր չի գալիս կիթառը, ես կջարդեմ այն, միայն

թե խնդրում եմ, շներին մի կողմ տարեք, այլապես նրանք տաբատս կպատառոտեն:

— Այ, սա ուրիշ բան,- ասաց տատիկը:- Արի՛ քեզ տամ շագանակ կտամ:

— Բայց նախ ինձ մի քիչ ալյուր տվեք,-խնդրեց աղջիկը,- մենք կներկենք Կատաղի Ցուլին,

այդ դեպքում հովիվները, նրան նայելով, չեն նյարդայնանա:

— Լավ ես մտածել,- ասացին հովիվները:- Իսկ դու, կարմրամորթ անճոռնի, համաձա՞յն ես:

— Աո՛ւֆ,- պատասխանեց կարմրամորթը, և հանգիստ թույլ տվեց, որ իրեն ներկեն սպիտակ

ալյուրով:

— Իսկ ինքնաթի՞ռը,-հարցրին հովիվները:

— Իսկ ինքնաթիռը,- պատասխանեց օդաչուն,- ահա թե ինչ կանենք. կայրենք այն, խարույկ

կսարքենք և կտաքանանք:

— Դա էլ է ճիշտ, մանավանդ, որ այսպիսի ցուրտ գիշեր է:

Եվ խարույկը վերջապես խաղաղություն բերեց այս բոլոր մարդկանց: Իսկ հովիվները

նույնիսկ տարանտելլա պարեցին կրակի շուրջը իրենց սրինգների նվագակցությամբ:

Երրորդ ավարտ

Հազիվ էր աղջիկը սկսել նվագել, հովիվները հարձակվեցին անկոչ հյուրերի վրա: Բայց ինչ-

որ մեկի ձայնը կանգնեցրեց նրանց:

— Վերջացրե՛ք:

41

— Ո՞վ է:

— Հրաշագործը: Նա սարից իջել է ու գալիս է մեզ մոտ: Ինչպիսի՜ պատիվ է մեզ համար, Ձերդ

ողորմածություն:

— Իմ անունը Գասպարե է, ոչ թե «Ձերդ ողորմածություն»:

— Բարև, Գասպարե,- ասաց աղջիկը:

— Բարի երեկո, աղջի՛կս, ես լսեցի քո երաժշտությունը և այն ինձ շատ դուր եկավ:

— Աո՛ւֆ,- ավելացրեց կարմրամորթ հնդկացին:

— Բարև և քեզ, Կատաղի Ցուլ, Սև Արծիվ, Որոտացող Ամպ, կամ ինչպես ես ուզում, որ

կոչենք քեզ: Ողջունում եմ քեզ, օդաչու, ձեզ էլ, հովիվներ, քեզ էլ, տատիկ: Բովված շագանակի

հոտ եմ առնում:

— Այս աղջիկն ուզում էր խլել դրանք ինձնից:

— Չէ, քեզ միայն թվացել է: Նա գողի նման չի:

— Իսկ կացինը ձեռքին այս տի՞պը,- գոռացին հովիվները,- ինչո՞ւ է եկել այստեղ:

— Իսկ դուք իրեն հարցրե՞լ եք:

— Ինչի՞ համար, առանց հարցնելու էլ երևում է, որ ուզում էր մորթել մեր ոչխարներին:

— Ես խաղաղություն ուզել,-ասաց հնդիկը:- Ես սիրել խաղաղությունը:

— Դե ի՞նչ, լսեցի՞ք,-ասաց Գասպարեն:- Խաղաղությունը բոլորին է պետք: Ե՛վ

սպիտակամորթերին, և՛ կարմրամորթերին, և՛ նրանց, ովքեր ոտքով են ման գալիս, և՛ նրանց,

ովքեր թռչում են ինքնաթիռով, և՛ պարկապզուկ նվագողներին, և՛ կիթառ նվագողներին: Մարդիկ

շատ տարբեր են և բոլորովին նման չեն իրար: Բայց մի բան կա, որը նրանց միատեսակ է

դարձնում. նրանք բոլորն էլ խաղաղություն են ուզում:

Հովիվներն ամոթահար լռեցին, իսկ հետո լսեցին, թե ինչպես է տատիկն աղջկան ասում.

— Լսի՛ր, դու իսկապե՞ս սիրում ես շագանակ: Վերցրո՛ւ, ես քեզ հյուրասիրում եմ, ոչ թե

վաճառում: Իսկ դո՞ւք, օդաչու, չե՞ք ուզում: Իսկ Դո՞ւք, սինյոր Սիրելի Ցուլ… կներե՛ք, Ձեր անունը

լավ չլսեցի… Դուք շագանակներ չե՞ք սիրում։

— Աո՛ւֆ,- ասաց կարմրամորթ հնդկացին։

 

Հանձնարարություն

 

Իմ դուր եկավ երրորդ հատվածը, որովհետև երրորդ հատվածում նրանք համերաշխացան:

 

Երրորդ հատվածը տարբերվում էր առաջին և երկրորդ հատվածներից, որովհետև վերջում նրանք համերաշխացան:

 

Ես եթե հորինեի վերջաբանը նույնպես կվերջացնեի

Գլախրկների անձրև Միլանում

Գլախրկների անձրև Միլանում

Շարունակություն

Բայց գլխարկները սովորակ չեին, ում գլխին ինչ գլխարկ ընկնում էր այդ մարդը հնարավորություն ուներ այդ պաշտոնը: Օրինակ մի մարդու գլխին ընկավ ոստիկանի գլխարկ և նա երկար մտածեց այդ պաշտոնի մասին նա ուզեց դառնալ ոստիկան և քաղաքը փրկել չար հանցագործներից:

Մայրենի Տնային

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի[1] հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել… Читать далее Մայրենի Տնային

Տնային 15.04.2018

  • Աղայանի ո՞ր հեքիաթը ընտրեցիք ընթերցելու համար և ինչպե՞ս կատարեցիք ձեր ընտրությունը։

Ես ընտրեցի <<Վիշապին հաղթողը>>, որովհատև վերնագիրը ինձ հուշեց, որ ինչ-որ  հերոսի մասին պետք է կարդամ:

  • Հեքիաթում հատկապես ի՞նչն էր ուշագրավ /ձեր ուշադրությունը գրավող/։

Պեգասի գեղեցիկ նկարագրությունը, ինչպես նաև Պեգասի և Բելերֆոնի փայլուն հաղթանակը հրեշի նկատմամբ:

  • Ո՞րն էր հեքիաթի գաղափարը, ասելիքը, խորհուրդը։ Մի քանի նախադասությամբ ձևակերպեք։

Հիմնական գաղափարն այն է, որ եթե անկեղծորեն հավատոում ես մի բարի գաղափարի, ուրեմն այն անպայման կիրականանա, հատկապես, եթե կողքիդ կան հավատարիմ և քեզ հավատացող մարդիկ: Հաջորդ կարևոր միտքն այն է, որ նույնիսկ անհաղթահարելի թվացող դժվարությունը հաղթահարելի է, եթե ընկերներն օգնում են միմյանց: Եվ վերջին կարևոր  գաղափարն այն է, որ  եթե ընկերները միասին դժվարություն են կարողանում հաղթահարել, ապա նրանց ընկերությունը է՛լ ավելի ամուր է դառնում:

 

Վիշապին հաղթողը

Ինչ որ ձեզ ասելու եմ, սիրելի՛ մանուկներ, պատահել է մեզանից, ո՛վ գիտե, քանի՜-քանի՜ հազար տարի առաջ…

Եվ առհասարակ բոլոր հրաշալիքները, որ ես ձեզ պատմել եմ, պատահել են շատ վաղվանից, ո՛վ գիտե՝ ո՛ր ժամանակ։

Էլլադայի[1] հրաշալի աշխարհում մի բարձր սարի տակից բխում էր մի պատվական աղբյուր։ Որքա՜ն տարի է անցկացել, բայց այն աղբյուրը դեռ մինչև այսօր էլ կա և բխում է միևնույն տեղից։

Օրը մթնելու վրա էր, արեգակն անց էր կենում սարերի քամակը և իր վերջին ճառագայթներովը ոսկեզօծում էր մեր ասած լեռնային աղբյուրը, երբ մի երիտասարդ, Բելլերոֆոն անունով, մոտեցավ նրան։ Երիտասարդը մի սանձ ուներ ձեռքին, մի սանձ՝ անգին գոհարներ հագցրած և ոսկենկար փորագրություններով զարդարած։ Նա աղբյուրի մոտ տեսավ մի ծերունի, նրա մոտ միջահասակ մի գյուղացի, մի սիրուն գանգուրիկ տղա և մի մատաղահաս աղջիկ, որ ուզում էր ջուր տանել աղբյուրից։ Երիտասարդը կանգ առավ այդտեղ և խմելու ջուր ուզեց աղջկանից։

– Ի՜նչ հրաշալի ջուր է,– ասաց նա, երբ որ խմեց և ետ դարձրեց փարչը[2]։

Աղջիկը փարչը ողողեց և նորից լցրեց։

– Սիրուն աղջիկ,– ասաց երիտասարդը,– խնդրում եմ, ասա՛ ինձ, այս աղբյուրը չունի՞ մի որևիցե անուն։

– Ինչպե՜ս չէ,– պատասխանեց ջահել աղջիկը,– սա Պիրենայի աղբյուրն է։ Ես իմ տատիկիցս լսել եմ, որ Պիրենան մի սիրուն կնիկ է եղել։ Երբ որ նրա որդուն նետով սպանել է որսորդուհի Արտեմիսը՝ Պիրենան այնքան է լաց եղել, այնքան ողբացել, արտասվել, որ ինքը տեղն ու տեղը աղբյուր է կտրվել։ Սրանից է, որ այսքան անուշ է այս աղբյուրը, սրա կաթիլները որդեսեր մոր սրտի կաթիլներն են։

– Ես չէի կարծիլ երբեք, որ այսպիսի մի պայծառ, ուրախ և խաղացկուն աղբյուր արտասուքի՜ց լիներ առած իր ծագումը։ Սրա կարկաչյունն այնքան ուրախ է և այնքան գեղեցիկ է փայլում արևի տակ։ Ուրեմն, սա ի՞նքն է Պիրենայի աղբյուրը։ Սիրո՛ւն աղջիկ, շատ շնորհակալ եմ տված տեղեկությանդ համար։ Ես շատ հեռու տեղից եմ գալիս, և հենց սրան էի ման գալիս, սրան էի փնտրում։

Միջահասակ գյուղացին, որ իր կովը բերել էր ջուր տալու աղբյուրից, աչքերը հառած բոլոր ժամանակ Բելլերոֆոնին էր մտիկ տալիս և նրա ձեռքում եղած հրաշալի սանձին։

– Բարեկա՛մ, երևում է, որ ձեր կողմերում լեռնային աղբյուրները մի չտեսնված հրաշալի բան են,– ասաց նա երիտասարդին,– և դրա համար է, որ ալարդ չի եկել, և այնքան հեռու տեղից եկել ես Պիրենայի աղբյուրը գտնելու։ Եվ այդ ի՞նչ է պատահել քեզ, բարեկա՛մ, երևի ձիդ կորցրել ես։ Սանձն ինչո՞ւ համար ես բռնել ձեռիդ։ Եվ ի՜նչ սիրուն զուքս[3] ունի, ի՜նչ սիրուն զարդարանք։ Երկու շարք, բոլորն էլ անգին քարեր։ Եթե ձիդ էլ սանձիդ նման է եղել, դրան հարմար, ուրեմն՝ շա՜տ ափսոս, եթե կորել է։

– Իմ ձին չի կորել,– ասաց երիտասարդը ժպտալով։– Ես դեռ նոր պիտի գտնեմ այն երևելի ձին, որ, իմաստուն մարդկանց ասելով՝ պետք է որ ձեր կողմերումը լինի անպատճառ։ Բարեկա՛մ, դու ինքդ լսած չկա՞ս, Պեգաս անունով թևավոր ձին հիմա էլ գալի՞ս է արդյոք Պիրենայի աղբյուրից ջուր խմելու, ինչպես որ սովորություն է ունեցել այն հին ժամանակները, երբ դեռ կենդանի է եղել քո ապուպապի ապուպապը։

Գյուղացին ուրախ-ուրախ խնդխնդաց երիտասարդի այս ասածի վրա։

Իսկ դո՛ւք, իմ սիրելի ընթերցողներ, լսած կա՞ք արդյոք, որ Պեգաս անունով մի ձի է եղել, հրեղեն ձի, ձյունի նման սպիտակ, արծաթափայլ շքեղ թևերով։ Նա կենալիս է եղել Հելիկոն սարի գագաթի վրա։ Պեգասը եղել է շատ կայտառ և աշխույժ, արագընթաց և թեթևագնաց, նա բարձրանալիս է եղել մինչև ամպերը և այնքան բարձր, ուր արծիվն անգամ չէր կարող հասնիլ։ Նրա նման էլի մի ուրիշ ձի չի եղել աշխարհքում, նա չի ունեցել իրա հատը։ Ոչ ոք նրան չի թամքած, ոչ ոք չի սանձած, չի պայտած, և նա շատ տարիներ ապրել է Հելիկոն սարի գագաթին մեն-մենակ, ազատ և բախտավոր։

Եվ ինչքա՜ն ուրախ էր անցկացնում իր կյանքը թևավոր ձին։ Գիշերները քնում էր անուշ քնով, բաց-բացահար, ուրևիցե մի լեռնային հարթ տափարակի վրա, իսկ ցերեկվա մեծ մասն անց էր կացնում այս և այն կողմ թռչելով։ Պեգասը ոչ մի բանով նման չէր մեր ձիերին։ Մեկ էլ էիր տեսնում՝ անց էր կենում ահա մարդկանց գլխներով, թռած բա՜րձր, բարձր, և արևը պսպղում էր նրա արծաթափայլ թևերի վրա. այնպես էր թվում, թե՝ նա մի մեծ, սպիտակ թռչուն է, մոլորվել է ամպերի մեջ և ճանապարհ է փնտրում դեպի պարզ և կապուտակ երկինքը։ Մարդ չէր ուզում աչքերը հեռացնել, երբ մտիկ էր տալիս և տեսնում, թե ինչպես է նա սուզվում բամբակի նման բարդ-բարդ կուտակված ամպերի մեջ։ Սուզվում է, անհետանում մի երկու րոպե, մեկ էլ տեսնում ես, որ թռչում է նա ամպերի մյուս կողմով։ Հավաքվում, կուտակվում են մրրկալից ամպեր, երկինքը սևանում է. գետնքի վրա շաչում-շառաչում է փոթորիկը, բայց Պեգասն իսկի այնումը չի գցում[4], նրա հոգը չէ բնավ, սլանում, սավառնում է մի տեղից դեպի մյուսը, և հրաշեկ թեժ փայլակը լուսավորում էր նրան ծիրանագույն լուսով։ Թաքչում էր փայլակը, և Պեգասն անհետանում էր թանձր խավարի մեջ։ Մարդկանց մեջ այսպիսի մի հավատ կար, որ իբրև թե՝ ով որ արժանանար մեկ անգամ նայելու այս հրաշալի տեսարանին, այնուհետև նա ամբողջ օրերով կզգար մի առանձին հոգեկան ուրախ տրամադրություն։

Ամառը, լավ եղանակ ունեցող օրերին, Պեգասն իջնում էր ամուր գետնի վրա և, իր արծաթափայլ թևերը ծալելով, չափ ընկնում[5] դես ու դեն, և սար ու ձոր ոտքի տակ տալիս, և այդ անում էր հենց այնպես, իր զվարճության համար։ Ամենից շատ տեսել են նրան Պիրենայի աղբյուրի մոտ, ուր նա անհագությամբ խմելիս է եղել նույն աղբյուրի ջրից կամ թավալելիս փափուկ կանաչկուտի վրա։ Պատահել է և այնպես, որ Պեգասը գջլում[6] է եղել մի քանի ծաղիկ սպիտակ կամ կարմիր առվույտից, նրանցից էլ ընտրելով ավելի քաղցրերը։ (Նա շատ զգույշ է եղել արածելիս, շատ չմահավան, ամեն խոտ չէր արածիլ)։

Մեզանից մի քանի հարյուր տարի առաջ, շատ մարդիկ էին գնում Պիրենայի աղբյուրի մոտ և շատ անգամ, այն հուսով, որ ինչպես լինի՝ գոնե մեկ անգամ նայեն Պեգասի վրա։ Իսկ գնացողներն ավելի ջահիլ մարդիկ էին լինում՝ երիտասարդ և պատանի, որոնք ամենից շատ էին հավատում, թե՝ կան թևավոր և հրեղեն ձիաներ։ Բայց վերջին ժամանակները Պեգասը շատ հազիվ էր երևում։ Աղբյուրից մի կես ժամու չափ հեռու եղած գյուղացիք իրանց օրումը տեսած չէին Պեգասին և ոչ էլ հավատում էին, թե՝ կարող է լինել այնպիսի մի հրաշալի ձի։ Այժմ Բելլերոֆոնի հետ խոսող գյուղացին նույն չհավատացողներից էր. սրա համար էլ շատ խնդաց, երբ ասացին, որ իբր թե՝ Պեգասը գալիս է Պիրենայի աղբյուրից ջուր խմում։

– Այ քեզ բա՜ն… ինչե՜ր են հնարել,– բացականչեց նա, տափակ քիթը վեր ցցելով, և սկսեց քրքջալ։– Պեգա՜ս ձի, և այն էլ՝ թևավո՜ր… Բարեկա՛մ, երևում է, որ խելքդ կորցրել ես,– ասաց նա երիտասարդին։– Թևերն ի՞նչ հարկավոր են ձիուն։ Մի՞թե թևավոր ձին ավելի լավ բեռ կկրե։ Ճշմարիտ, էլ պայտելու ծախս չէր ունենալ նրա տերը, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Կերթար գոմը, որ Պեգասին դուրս քաշեր այնտեղից, բայց մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ… թը՜ռռռ… այսօր ես կորել, թե էգուց։ Դե հիմա հետևիցն ընկիր, տեսնեմ՝ որտե՞ղ պիտի գտնես նրան։ Մի օր կհեծնի, որ երթա ջաղաց, մեկ էլ տեսար՝ քո Պեգասդ թը՛ռ, թը՜ռ-թը՜ռ… դեպի երկինք, և այնտեղից իր տիրոջը թը՜րրա՜խկ… դեպի գետին, այն էլ՝ գլխիվայր, կլտիպո՜ւզ[7], գլըխկոնծի… Չէ, չէ, եղբա՛յր, մի՛ հավատար, պեգաս-մեգաս չկա։ Աշխարհքումս թռչնաձի չի եղել և չի էլ լինիլ երբեք։

– Ես պատճառ ունիմ բոլորովին ուրիշ կերպ մտածելու,– ասաց երիտասարդը առանց վրդովվելու, և իսկույն երեսը դարձրեց դեպի ծերունին, որ կանգնած էր նրանից երկու քայլաչափ հեռու և, իր գավազանի վրա հենված, ուշադրությամբ ականջ էր դնում նրանց ասածներին, նա մինչև անգամ դրա համար գլուխը փոքր-ինչ թեքել էր դեպի նրանց և ձեռքով ականջի մի կողմը ծածկել վահանի պես, որ լսել կարողանա։ Վերջին քսան տարին ծերունին համարյա թե խլացել էր բոլորովին։

– Դու ի՞նչ կասես, պապի՛,– հարցրեց երիտասարդը,– դու քո ջահել ժամանակդ անպատճառ տեսած կլինես թևավոր ձին, և շատ անգամ։

– Ես, հոգի՛ ջան, հիշողությունս կորցրել եմ բոլորովին։ Միտս է գալիս միայն, որ ջահել ժամանակս հավատում էի, որ կա թևավոր ձի. այսպես հավատում էին և նույն ժամանակի բոլոր ջահիլները։ Իսկ հիմա միտք է՛լ չի մնացել գլխումս, էլ իմ ի՞նչ ժամանակն է թևավոր ձիու մասին մտածելու։ Եթե պատահած էլ լինիմ Պեգասին, այդ հիմա, ով գիտե, քանի՜ ժամանակվա բան կլինի, վաղո՜ւց, շատ վաղուց կլինիմ պատահած։ Իսկ հիմա, ուղիղն ասեմ, դժվարանում եմ հավատալ, որ երբևիցե տեսած լինիմ Պեգասին։ Միտս է գալիս երազի նման, որ երեխա ժամանակս ահա այստեղ, աղբյուրի մոտ, մեկ անգամ կարծես թե նկատեցի ձիու հետք։ Կարելի է թե՝ Պեգասի հետքը լիներ կամ, ով գիտե, գուցե նրա հետքը չէր, այլ՝ մի ուրիշ ձիու։

– Իսկ դո՞ւ, սիրո՛ւն աղջիկ,– հարցրեց ջահիլ աղջկանը, որ կուժն ուսին կանգնած էր նրանց կշտին և ականջ էր դնում ծերունու ասածներին,– դու անպատճառ տեսած կլինիս, այո՛, դու այդպիսի սուր-սուր աչքեր ունիս։

– Ինձ այնպես է թվում, որ մեկ անգամ տեսած պիտի լինիմ նրան,– պատասխանեց ջահիլ աղջիկը՝ ժպտալով և կարմրելով։– Ուղիղ իմ գլխի վրայով, բա՜րձր, շատ բա՜րձր, օդի մեջ սավառնում էր մի բան. թե ասեմ Պեգասն էր՝ Պեգասը չէր. թե ասեմ մի ահագին սպիտակ թռչուն էր՝ թռչուն չէր։ Բայց մի ուրիշ անգամ էլի եկա այստեղ կուժն ուսիս և հանկարծ ձիու վրնջյուն լսեցի։ Սիրտս այնպես ուրախացավ, որ չեմ կարող ասել, այնպես մի քաղցր, այնպես մի աշխույժ վրնջյուն էր։ Բայց, այսուամենայնիվ, ես վախեցա, չգիտեմ ինչից, և վազեցի տուն՝ առանց ջրի, դատարկ կժով։

– Ափսո՜ս,– ասաց պատանին և երեսը դարձրեց դեպի փոքրիկ տղան, որ նրա մոտ կանգնած էր և նայում էր Բելլերոֆոնի վրա՝ վարդանման բերանը լայն բաց արած։ Մանուկները միշտ այսպես են նայում անծանոթ մարդկանց վրա։

– Դու ի՞նչ կասես, սիրո՛ւն մանկիկ,– հարցրեց Բելլերոֆոնը՝ ծիծաղելով և շոյելով երեխայի գանգրիկ մազերը։– Դու շատ անգամ տեսած կլինիս այստեղ թևավոր ձին։

– Շա՜տ անգամ, այո՛,– վստահաբար պատասխանեց մանուկը։– Հեռու չէ, հենց երեկ ես տեսա նրան, առաջ էլ ես միշտ տեսել եմ նրան։

– Ապրի՜ս, ապրի՜ս,– բացականչեց երիտասարդը՝ մոտ քաշելով երեխային։– Հապա՜, եղբա՛յր, մեկ լավ մոտեցիր և պատմի՛ր ինձ, տեսնեմ՝ ինչպե՞ս ես տեսել։

– Ահա՛ թե ինչպես։ Մեկ անգամ գալիս եմ այստեղ, աղբյուրը, որ նավակներ ձգեմ ջրի վրա և նախշուն քարեր հավաքեմ։ Շատ անգամ աչքս ջրի մեջն եմ գցում, մտիկ տալիս և տեսնում եմ նրանում, որ երկնքովը թռչում է մեկ սպիտակ թևավոր ձի։ Սիրտս միշտ ուզում է, որ նա իջնի երկրի վրա, ինձ վերցնի հետը և տանե լուսնի վրա դնե։ Բայց հենց որ վեր եմ կենում կանգնում, որ ուղղակի ձիուն մտիկ տամ, մեկ էլ տեսնում եմ՝ էլ ձի չկա՜, անհետանում է իսկույն ամպերի մեջ։

Բելլերոֆոնն ավելի երեխային հավատաց, որ թևավոր Պեգասի պատկերը տեսել էր աղբյուրի մեջ անդրադարձած, մեկ էլ՝ մատաղահաս աղջկանը, որ լսել էր Պեգասի քաղցր ձայնով վրնջալը, ու մեկ էլ՝ ծերունուն, բայց ոչ գյուղացուն, որ միայն լծկան ու բեռնակիր ձիաների գոյությանն էր հավատում, և ոչ թևավոր։

2Բելլերոֆոնը մի քանի օր շարունակ թափառեց Պիրենայի աղբյուրի մոտերքում և թևավոր ձիու հետքը պահեց։ Նայում էր փոփոխակի՝ երբեմն երկնքին և երբեմն ջրին, միշտ հուսալով, որ մեկնումեկում կտեսնի կա՛մ իրան՝ Պեգասին, և կա՛մ նրա անդրադարձությունը։ Թանկագին սանձը միշտ պատրաստ ուներ ձեռին։ Մոտակա գյուղացիք շատ անգամ իրանց տավարը ջուր տալու բերելիս ծիծաղում էին երիտասարդի վրա և երբեմն նաև խրատ էին տալիս, ասելով. «Այդ ի՞նչ դատարկաշրջիկ տղա ես դու. զուր ժամանակ ես անցկացնում միայն, ավելի լավ չէ՞ր լինիլ, որ մի որևիցե գործով զբաղվեիր։ Ձի՞ ես ուզում առնել՝ ա՛ռ, մենք ծախու ձիաներ շատ ունինք»։ Երբ որ Բելլերոֆոնը չէր ընդունում նրանց ասածը՝ նրանք առաջարկում էին, որ ծախե իր սանձը։

Գյուղի մանուկները նրան խենթ էին համարում, ծաղրում էին, փեշերից ձգձգում էին, ծամածռություններ էին անում, զանազան փուտ անուններ[8] էին կպցնում։ Երեխայքն իրանց ծաղրածությունը մինչև այնտեղ հասցրին, որ նրանցից մեկը, հինգ տարեկան մի լակոտ, ինքն իրան Պեգաս ձևացրեց, սկսեց լոք-լոք անել[9], ոստոստալ, վազվզել, այս ու այն կողմը չափ ընկնել, տրտինգ տալ, ծառս կենալ՝ կռները թափահարելով, իբր թե իր կռներն էլ Պեգասի թևերն են, իսկ նրանից մեծ մի ուրիշ երեխա, մի փունջ խոտ ձեռին, մոտենում էր նրան և անասնական բացականչություններով մոտ կանչում Պեգասին։ Բոլոր այս ծաղրածությունները սարքել էին, որ տնազ անեն Բելլերոֆոնին և ջգրացնեն[10] նրան։ Բայց նրանց հակառակ՝ այն գանգուրիկ և կայտառ մանուկը, որին առաջին օրը հանդիպեց Բելլերոֆոնը, չէր հետևում նրանց օրինակին և շատ սիրում էր Բելլերոֆոնին։ Նա լուռ ու մունջ նստում էր Բելլերոֆոնի մոտ, լուռ ու մունջ նայում ջրի վրա անընդհատ՝ սրտանց հավատալով, որ իր տեսածն ուղիղ էր։ Երեխայի այս հաստատուն հավատը մեծ հույս էր տալիս և խրախուսում Բելլերոֆոնին։

Բայց դո՛ւք, սիրելի ընթերցողներս, գուցե կհարցնեք ինձ, թե՝ Բելլերոֆոնն ինչո՞ւ համար էր ման գալիս Պեգասին, ի՞նչ առիթ ուներ, ո՞վ էր ստիպում նրան։ Այս մի երկար պատմություն է, և ես կաշխատեմ պատմել ձեզ՝ մինչև Պեգասի երևալը։

Եթե Բելլերոֆոնի բոլոր արկածները պատմեմ նրա մանկությունից սկսած, այդ շատ երկար կլինի և ձեզ ձանձրալի, մեր քաջ երիտասարդի կյանքից ես կպատմեմ ձեզ միայն մի կտոր։

Աշխարհի այն մասում, որ կոչվում է Ասիա, մի զարհուրելի հրեշ էր լույս ընկել, որին ասում էին Քիմեռ կամ Խիմերա. մենք կասենք Օշափ[11], որ լսած կլինիք շատ անգամ։ Բայց այս հրեշը մի ուրիշ տեսակ վիշապ է լինում։ Թե որքան վնաս էր հասցնում մարդկանց Օշափը՝ անկարելի էր հաշվել։ Նա մի այնպիսի զարհուրելի բան է լինում, որ նրա նման մի ուրիշ բան չենք կարող ցույց տալ աշխարհիս երեսին։ Նա լինում է օձի մարմնով, մեծ վիշապօձի նման, ունենում է երեք գլուխ՝ մեկն առյուծի, մեկն այծի և մեկն էլ՝ օձի։ Նրա բաց ռեխներից՝ երեքիցն էլ, կրակ էր դուրս թափվում։ Այս հրեշը թեպետ թևեր չուներ, բայց վազում էր առյուծի նման, ցատկում էր այծի նման և սողում օձի նման, ուրեմն, նա շարժվում էր միանգամից երեք կենդանու արագությամբ, որ ասել է՝ ավելի արագ, քան թե թռչունը։

Թե որքան վնաս էր հասցնում այս զզվելի արարածը, ինչպես ասացի, անկարելի է հաշվել։ Երեք երախներից կրակ էր դուրս թռչում և բոլոր անտառները խանձխնձում, արտերն այրում, ամբողջ գյուղեր՝ իրանց պարտեզներով, այգիներով, ամբարներով, կալ ու մարագով, մի խոսքով՝ բոլոր ունեցած-չունեցածով մոխիր էր դարձնում։ Բաց էր անում երեք երախները և սկսում էր լափել ամեն պատահած բան՝ մարդ, կենդանի և թռչուն։ Լափելուց հետո շնթռկում, մրափում էր, մինչև ողջ-ողջ կուլ տված ողորմելի կենդանիները կմարսվեին նրա թոնրանման ստամոքսում։

Մեկ անգամ, պատահմամբ, Բելլերոֆոնը գալիս է Ասիա, այնտեղի թագավորին տեսնելու, հենց ա՛յն ժամանակ, երբ որ ամբողջ ժողովուրդը հեծում, տնքում էր Օշափի հասցրած վնասներից։ Այդ երկրի թագավորի անունը Հոբաթ էր, նա կենում էր Հայաստանին սահմանակից մի երկրռւմ, որ ասվում էր Լիկիա։ Բելլերոֆոնը մի շատ անվեհեր երիտասարդ էր։ Նա իրան անձը նվիրել էր քաջագործության և այնպիսի մեծագործությունների, որոնցով կարող էր օգուտ բերել մարդկությանը, ծառայել մարդկանց բախտավորությանը։ Այն ժամանակներում երիտասարդ մարդկանց միակ փառք ու պատիվն այն էր, որ մասնակցեն բոլոր պատերազմներին, կա՛մ կռվելով հայրենիքի թշնամու դեմ, կա՛մ չար դևերի, զարհուրելի վիշապների և վերջապես՝ վայրենի գազանների դեմ, այս էլ՝ այն ժամանակ, երբ ուրիշ ավելի չար բան չէր լինում, որի դեմ կռվեին։ Հոբաթ թագավորը երբ որ Բելլերոֆոնին տեսավ՝ իսկույն նշմարեց, որ իր հյուրն անվեհեր երիտասարդ է. սրա համար էլ ահա առաջարկեց նրան, որ գտնի չար Օշափին և սպանե։ Ոչ ոք սիրտ չէր անում ձեռք զարկել այսպիսի մի քաջագործության, որովհետև ամենքն էլ, նրա միայն անունը լսելով՝ դողում էին. իսկ եթե չսպանեին՝ նա պիտի ամբողջ Լիկիան անշեն անապատ դարձներ։ Բելլերոֆոնը թագավորի այս առաջարկության վրա մի րոպե մտածության մեջ ընկավ, բայց հետո վճռական խոսք տվավ թագավորին, որ կերթա, կսպանե Օշափին, իսկ եթե չկարողանա՝ իր ոսկորները նրա մոտ կթողնե։

Читать далее Վիշապին հաղթողը

Հին ազգային խաղերը

Քարկտիկ

Քարկտիկը խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար,  մեկնուկ, երկնուկ,  թաք  ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։

Հին ազգային խաղերը: https://armeniasputnik.am/analytics/20151029/974214.html