Архив за месяц: Апрель 2017

Բջնիի Ամրոց

ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է: Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր: Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:

1977-1978 թթ., Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են IX-X դդ. կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:
2007-2008 թթ-ից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:ԲՋՆԻԻ  ԱՄՐՈՑ

Հետաքրքիր նախադասություներ

Այլմոլորակայինը այնքան հոգնեց որ սկսեց հայերեն խոսել։
Երկու տանձերը այնքան էին իրար մոտիկացել, որ մի մեծ տանձեն դառձել։
Երկինքի արթնանալուց հետո մեկ մարդ պարում էր։

The lazy Bear

It’s spring in the forest. The snow has gone, leaves are growing and the animals are waking up. Bruno the bear is still asleep. He doesn’t know that it’s spring. “Listen! Bruno is snoring!” Now it’s summer. It’s warm and the animals are having lots of fun. But where’s Bruno? Bruno is still asleep. He doesn’t know that it’s summer. Now it’s autumn. The leaves are turning red, yellow and orange. The animals are getting ready for winter. But where’s Bruno? Bruno is still asleep. He doesn’t know that it’s autumn. Now it’s winter. You can’t see the animals. They’re all asleep in their warm homes. But where’s Bruno? “What a nice, long sleep. Snow! It’s winter! I’m all alone.” It’s spring again. The animals are very happy. They’re having a party. But where’s Bruno? “Bruno!” Bruno is awake at last. Now he knows that it’s spring.

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշթի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառագաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մրադիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  ՈՒրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: ՈՒրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, նրանց գլխավոր աստվածը՝ Խալդի աստվածն էր:

Հայաստանի մարզեր և մսրզկենտրոններ

ՀՀ տարածքը բաժանված է տասը մարզի և Երևան քաղաքի, որը ղեկավարվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: ՀՀ մարզերում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ  իրավական ակտերով:

Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մարզպետները օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում մարզի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում են հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում: Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում մարզպետներն իրականացնում են մարզպետարանների աշխատակազմերի, մարզային ենթակայության կազմակերպությունների միջոցով:

Մարզպետները համակարգում են ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետի պաշտոնը հայեցողական է:
Մարզպետները հաշվետու և պատասխանատու են կառավարության առջև:

Հետաքրքիր տեղեկություն պինգվինների մասին

Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։ Փոքրիկ պինգվինները ծածկված են լինում բաց գույնի աղվամազով։ Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար պինգվինները հոծ խմբեր են կազմում։ Խմբի ներսում տաք է, իսկ խումբը կարծես անընդհատ շարժման մեջ է. սառած թռչունները դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքանում։