Архив рубрики: հայրենագիտություն

Հին ազգային խաղերը

Քարկտիկ

Քարկտիկը խաղում են 5 քարով, որոնցից չորսը նյութական աշխարհի հիմքը համարվող չորս տարրերն են՝ ջուրը, օդը,  հողն ու կրակը, իսկ հինգերորդը՝ եթերը։ Խաղն ունի վեց փուլ՝ մինպար,  մեկնուկ, երկնուկ,  թաք  ու երեքնուկ, շնուկ, ճանտաս։

Հին ազգային խաղերը: https://armeniasputnik.am/analytics/20151029/974214.html

Բարեկենդանի ծեսի մասին

Սովորաբար Բուն Բարեկենդանը տոնվում է Մեծ Պահքին նախորդող առաջին կիրակի օրը: Ընդունված է այն անվանել նաեւ «հայկական դիմակահանես»: Մեդիամաքսը տոնի խորհրդի եւ յուրահատկությունների մասին զրուցել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող, Առաջնորդանիստ Սուրբ  Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Պետրոս ավագ քահանա Մայլյանի եւ ավանդական խոհանոցի մասնագետ, բանահավաք Սոնիա Թաշչյանի հետ:

Բարեկենդանի խորհուրդը

Ավանդական խոհանոցի մասնագետ, բանահավաք Սոնիա Թաշչյանի փոխանցմամբ՝ Բարեկենդան բառը ստուգաբանորեն ենթադրվում է «բարի կենդանություն». այսինքն` այն աղերս է, խնդրանք եւ մաղթանք՝ լինելու բարի, առողջ, կենսալից:

«Տոնը նշվում է փետրվարին, գարնանամուտից առաջ: Հետեւաբար՝ Բարեկենդանի ծեսի կիզակետն է նպաստել ձմեռվա դժվարությունները հաղթահարելն ու դիմավորել գարունը՝ որպես երկրագործական նոր տարի, նոր կյանքի սկիզբ»,-ասում է Սոնիա Թաշչյանն ու նկատում, որ դժվար է հստակ ժամանակաշրջանն ասել, որից այս տոնը մտել է հայկական միջավայր: «Ինչպես բոլոր հին ժողովուրդների մոտ, այնպես էլ հայերի մշակույթում, այն ծնվել է հասարակության կենցաղային կյանքից, հետեւաբար, պիտի ասել, որ այն ծնվել է մեր ժողովրդի հետ», — նշում է նա:

Տոնին բնորոշ բոլոր արտահայտումները ենթադրել են տալիս, որ նախաքրիստոնեական շրջանում, հավանաբար, այն եղել է հայկական Ամանորը:

«Այս տոնին հատուկ են ուրախությունն ու խրախճանքը, կերուխումը, հյուրասիրությունները, այցելությունները, թատերական ներկայացումները, երգ ու պարը: Ամենակարեւորն այն է, որ այն հավաքական տոն է եղել. ի տարբերություն այլ տոների, Բարեկենդանը միակն է եղել, երբ տան բոլոր անդամները հավաքվել են տոնական սեղանի շուրջ, միասնաբար զվարճացել, ուրախացել եւ դիմավորել կյանքի ու բնության նոր սկիզբը` գարունը: Տոնական խրախճանքները տեւել են երկու շաբաթ: Հասարակության բոլոր անդամները մասնակցել են տոնական արարողությանը, որովհետեւ այն հավաքական աղերսի արտահայտություն է, միմյանց նկատմամբ հոգատարության եւ սիրո դրսեւորման լավագույն առիթն է  համարվել է: Բարեկենդանին հատուկ են նաեւ ընտանեկան միությունները` հարսանիքները, որպես նոր ընտանիքի եւ մարդկային սերնդի շարունակության բեղմնավորման տոն, որպես բնության երեւույթների արգասավորման ժամանակահատված»,-պատմում է Սոնիա Թաշչյանը:download

Երևան 2800

Երևանը շատ գեղեցիկ քաղաք է։ Եվ միոանի ամսից նա կդարա 2800 տարեկան։ Երևանը գեղեցիկ է բայց կեղտոտ ես կուզեր նրա 2800 ամյակի համար մարդիկ նվեր անեին գեղեցկացնեին և մաքրեին Երևաննը։ Ես երբեք աղբը չեմ գում գետնին և մաքրում մեր գեղեցիկ քաղաքը։ Չնայած այդ կեղտերին Երևանում կան շատ լավ տեղեր այգիներ, ջրվեժներ։ Ես սիրում եմ իմ քաղաքը։

Աշտարակ Քաղաքի մասին

ԱշտարակՀայաստանի Արագածոտնի մարզի մարզկենտրոն։ Գտնվում է Քասախ գետի ափին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևան մայրաքաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքը 2015 թ. դրությամբ ունեցել է 18 300 բնակիչ, բացառապես հայեր։ Հիմնականում ոռոգվում է Քասախի ջրերով։ Խմելու ջուրն ստացվում է ՍաղմոսավանիՆազրևանիՇորշորի աղբյուրներից։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։ Աշտարակը ՀՀ օպտիկական արագագործ կապուղիների հիմնական հանգույցներից մեկն է։ Հստակորեն միմյանցից առանձնանում են Քասախի աջ ափին գտնվող բուն Աշտարակ, Մուղնի, Ձախ ափ, Գիտավան, Բագավան թաղամասերը։ Քասախի գեղատեսիլ կիրճը ծառայում է որպես հանգստի գոտի։ Ընկած է Քասախ գետի ափին, ծովիմակերևույթից 1100մ բարձրության վրա, Արարատյան դաշտի և Արագածի լեռնազանգվածի կենտրոնում, Երևանից 13 կմ հյուսիս-արևմուտք։ Քաղաքով են անցնում դեպի Գյումրի և Վանաձոր տանող մայրուղիները։

Читать далее Աշտարակ Քաղաքի մասին

Հայրենագիտություն

Գրիգոր Լուսավորիչ

Մեզ հայտնի է, որ հայերը հնում եղել են հեթանոս, ունեցել են բազմաթիվ աստվածներ, որոնց պատվին կառուցել են բազմաթիվ տաճարներ, զոհեր են մատուցել և այլն: Երբ տարածվեց քրիստոնեությունը/Հայաստանում քրիստոնեությունը տարածել են՝Բարդուղիմեոս և Թադեոս առաքյալները՝ 60-66թթ./, բնական է, որ մարդիկ նորին սովոր չէին, և այն պետք է դժվարությամբ ընդունեին, և ցանկացած նորի պես, քրիստոնեությունն էլ, և քրիստենեության հետևորդներն էլ  հանդիպեցին խոչընդոտների, չհասկացվեցինք: Քրիստոենության տարածողներից ու հետևորդներից էր Գրիգոր Լուսավորիչը:

Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն 301 թվականին: Այդ գործում կարևոր դեր է խաղացել Գրիգոր Լուսավորիչը, որը հետագայում դարձավ հայ առաջին կաթողիկոսը: Հայ առաջին քրիստոնյան թագավորն էլ դարձավ այդ ժամանակվա թագավորը՝ Տրդատ 3 Մեծը:

Համաձայն 5-րդ դարի հայ պատմիչների, Տրդատ 3 թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Նա, հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում/բանտ// Խոր Վիրապում/, որը նախատեսված էր մահապարտների համար: Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը: Ըստ ավանդույթի, քրիստոնեություն ընդունած աղջիկները, որոնք ծննդով Հռոմից էին, Դիոկղետիանոս կայսեր հետապնդումներից փախչում են արևելք: Նրանք ապաստան են գտնում Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից ոչ հեռու մի տեղանքում:Տրդատ թագավորը, գերված կույս Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է տաժանակիր մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին,Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ: Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է, դեմքը աստիճանաբար վերածվում է խոզի մռութի: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում Հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին:Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն: Տրդատը Գրիգոր Լուսավորչի հետ միասին, ոչնչացրեց հեթանոսական տաճարները, նրանց փոխարեն կառուցելով քրիստոնեական եկեղեցիներ: