Կարդում ենք նախագիծ

Կարդում ենք նախագծի շրջանակներում այսօր կատարել ենք հետաքրքիր աշխատանք: Մենք բաժանվեցինք խմբերի, յուրախանչյուր խմբում կար երկու սովորող: Ես աշխատեցի Մանեի հետ: Մենք ընտրել էինք դինոզավրի թեման: Նյութի մասին տեղեկություններ հավաքեցինք համացանցից: Սկզբում կարդացինք, ապա դուրս բերեցինք այն տեղեկութունը, որը մեզ անհայտ էր: Տեղեկություն հավաքելուց, մշակելուց հետո սկսեցինք խմբերով ներկայացնել մեր աշխատանքը: Այս աշխատանքը կատարելիս ինձ դուր եկավ՝ 1.Թեմաների ազատ ընտրությունը

2. Համացանցից, տարբեր  աղբյուրներից օգտվելու հնարավորությունը

3.Մեր բառերով ներկայացնելու հնարավորությունը:

4. Միայն նոր տեղենկություններ դուրս բերելը

5.Մեզ հասկանալի ձևով ներկայացնելը

6.Խմբերով քննարկումը:

Աշխատանքի արդյունքը ներկայացրել ենք ռադիոյի տեսքով:

 

 

 

Оставьте комментарий